ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Վաչե Հովեյան

Պաշտոնը ստանձնել է

28 սեպտեմբերի, 2015 թ.

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

31.03.1982 թ, ք. Երևան

 

Կրթություն

1998-2002թթ. – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

1999-2001թթ. - Նյու  Յորքի  «Մաննես»  բարձրագույն   երաժշտական   քոլեջ

 

Աշխատանքային գործունեություն

2004թ. Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի վերահիմնադիր, ալտահար

2006 թ.-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

2013-2015 թթ. ՀՀ մշակույթի   նախարարի   խորհրդական 

2015 թ.-ից «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն 

 

Այլ տվյալներ
 

Դասեր  է   վերցրել  Քիմ   Քաշքաշյանից,  Նիկոլայ Մադոյանից,  Պինքաս   Ցուկերմանից,    Մայքլ  Թրիից  և   Յուրի   Բաշմետից:  

Մի   քանի   միջազգային   մրցույթներից   հետո՝  «Պրեմիո  Վալենտինո   Բուքքի»«Չիլինկիրյան   Ազգային  Լարային   Մրցույթ», նա  ճանաչվել  է   միջազգային   ասպարեզում,  որպես   մենակատար   ալտահար:

1998թ.-ից  ներգրավված  է   Հայաստանի   հասարակական,   մշակութային   կյանքում: 

Ելույթներ է  ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի, Հայաստանի, ԱՄՆ-ի,  Վրաստանի   հեղինակավոր համերգասրահներում (հանարահայտ «Քարնեգի Հոլլ» Նյու Յորքում, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահը Երևանում,  «Դարթմութ  Հոլլը» Լոնդոնում  և  այլն)   լավագույն նվագախմբերի հետ (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Կովկասյան կամերային նվագախումբ, Նյու Ջերսի լիրիկ նվագախումբ, Հայաստանի  ազգային օպերային  թատրոնի նվագախումբ, Վուրտեմբերգի  կամերային  նվագախումբ, Սոֆիայի  ֆիլհարմոնիկ նվագախումբ):

Որպես  կամերային երաժիշտ  (դուետ, տրիո, կվարտետ) հանդես  է եկել Անի  Կավաֆյանի (ԱՄՆ), Քսենիա   Բաշմետի (ՌԴ),   Ալեքսանդր   Չաուշյանի (Անգլիա),   Վեյ  Յի   Վանգի  (Չինաստան),  Սերգեյ   Խաչատրյանի  (Գերմանիա) հետ:

2007թ.-ին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան՝  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ: 

2010թ.-ին պարգևատրվել է  Ֆրիտյոֆ  Նանսենի անվան ոսկե մեդալով՝ Հայոց  ցեղասպանության ճանաչման գործում մեծ ներդրման համար: