Տիգրան Բունիաթյան
Տիգրան Բունիաթյանը ծնվել է 1991թ. Երևանում: 2008թ. ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի տեսական բաժին: Մասնակցել է բազմաթիվ միջազգային երաժշտագիտական կոնֆերանսների: Զուգահեռաբար սովորել է երգեհոնի դասարանում, նախ պրոֆ․ Վահագն Ստամբոլցյանի, ապա՝ Աննա Բակունցի ղեկավարությամբ։ Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան:
2011 թվականից որպես երգեհոնահար մասնակցում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամսյա երգեհոնային համերգներին: Որպես կատարող մասնակցել է 2nd Armenian Young Composers Festival (2012), World Organ Day (2013), Verdi 200 (2013), 3rd New Names International Festival of Young Musician-Performers (2013), World Choral Day (2014) և այլ փառատոների: 2012թ. ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մասնակցել է «Վ.Ս.Ցվետիկովի անվան 3-րդ միջազգային դաշնամուրային մրցույթին»՝ արժանանալով 2-րդ մրցանակի և Դափնեկրի կոչման:
2014թ․ Սանկտ-Պետերբուրգում կայացած «Ի․ Բրաուդոյի անվան երգեհոնահարների 2-րդ միջազգային մրցույթին» ստացել է Հատուկ մրցանակ (Special prize "Creative individuality") և Դիպլոմանտի կոչում։