ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԿԵԱԿ պատմություն

ԿԵԱԿ պատմություն

Հայաստանը ավանդաբար համարվում  է  կամերային երաժշտության հարուստ ժառանգություն ու ներուժ ունեցող երկիր:

2011 թ.-ից վերակազմակերպված «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրությանը հաղորդակից է դարձնում  ժանրի դասական  և  ժամանակակից հեղինակներին, մշտապես կատարում է  հայ կոմպոզիտորների  երկերը, խրախուսում  նոր ստեղծագործությունների ստեղծումը:  

ԿԵԱԿ-ը ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, այնպես էլ  Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրի հեղինակավոր համերգասրահներում:

ԿԵԱԿ-ի  կազմում  գործում  են  կամերային ժանրի հայաստանյան լավագույն ներկայացուցիչները՝ 

Հայաստանի պետական կամերային նվագախումբ ՝   գեղ.  ղեկավար  և  գլխ. դիրիժոր  Վահան  Մարտիրոսյան

Հայաստանի պետական կամերային երգչախումբ ՝  գեղ.  ղեկավար  և  գլխ.  դիրիժոր  Ռոբերտ  Մլքեյան

Հայաստանի Հնագույն երաժշտության  «Տաղարան»  համույթ՝ գեղ. ղեկավար  և  դիրիժոր Սեդրակ Երկանյան

Երևանի կամերային երգչախումբ՝   գեղ.  ղեկավար  և  գլխ. դիրիժոր  Հարություն  Թոփիկյան

«Հովեր»  պետական կամերային երգչախումբ ՝  գեղ.  ղեկավար  և  խմբավար Սոնա   Հովհաննիսյան

Մենակատարների պետական անսամբլ «Արտ Սինեմա» `հիմնադիր և գեղարվեստական ղեկավար ` Աշոտ Խոյեցյան 

 
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն»  ՊՈԱԿ-ը   նաև  համագործակցում  է  այլ  խմբերի  և կատարողների  հետ,  իրականացնում  համատեղ  ծրագրեր:

 

ԿԵԱԿ  աջակցությամբ    Կամերային երաժշտության  տանը  պարբերաբար  կայանում  են  երգեհոնային երաժշտության  անվճար  համերգներ: