ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

2012-2013 համերգաշրջանում ՀՊԿՆ-ն նշեց է իր գործունեության 50-ամյակը: Հիմնադրվելով 1962 թվականին՝ նվագախումբը պետական կոլեկտիվի կարգավիճակ ստացավ միայն 1966-ին:

Նվագախմբի հիմնադրման, կայացման և թռիչքաձև զարգացման գործում անգնահատելի է նրա առաջին ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի դերը: Նրա անձի և անվան հետ են կապված նվագախմբի անհատական բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում: Ստեղծված կայուն ավանդույթները յուրովի զարգացրին և հարստացրին նվագախմբի հաջորդ գեղարվեստական ղեկավարները` Կոստանդին Բաղդասարյանը` 1975-ից, Ռուբեն Ահարոնյանը` 1982-ից, Արամ Ղարաբեկյանը` 1997-ից: Վառ անհատականության և արտիստական խառնվածքի տեր այս երաժիշտներն իրենց նվիրված գործունեությամբ բնորոշեցին նվագախմբի անկրկնելի դեմքը:
Նվագախմբի անցած ուղին այսօր ներկայանում է որպես տաղանդավոր կոլեկտիվի ծանրակշիռ ներդրում Հայաստանում կամերային երաժշտության մշակույթի տարածման և արմատավորման գործում: Կոլեկտիվի հետ ելույթ են ունեցել Հայաստանի և արտերկրի լավագույն մենակատարներ, հյուրեկ դիրիժորներ: Նվագախմբի երկացանկում եվրոպական և ռուս կոմպոզիտորների բազմաժանր գործերի կողքին միշտ կարևորագույն տեղ է հատկացվել հայ երաժշտությանը: Կայացել են հայ կոմպոզիտորների տասնյակ գործերի պրեմիերաներ, կատարվել են արժեքավոր փոխադրումներ կամերային կազմի համար: Տարածում են ստացել ՀՊԿՆ ֆոնդային ձայնագրությունները, թողարկվել են ձայնասկավառակներ:

2011 թվականին ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր նշանակվեց Վահան Մարտիրոսյանը:

2013-ի ամռանը Հայաստանի պետական կամերային նվագախումբըԱրամ Խաչատրյանի 110-ամյակի տոնակատարության շրջանակներումմասնակցեց մի շարք միջազգային փառատոնների Ֆրանսիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում:

lightbox-nextlightbox-prev

 Հավելյալ  տեղեկությունների  համար՝  http://ncoarmenia.am/am

  https://www.youtube.com/channel/UC63IWsxHP8-LaoxG9hUyExA

                   

           

 

Վահան  Մարտիրոսյան       

                                                                                      գեղարվեստական ղեկավար  և   գլխավոր դիրիժոր

 1993թ. ընդունվել է Փարիզի պետական բարձրագույն կոնսերվատորիան (պրոֆ. Ժակ Ռուվիեի դաշնամուրի դասարան):

Կամերային երաժշտության դասեր է առել պրոֆեսոր Ժան Մույերից և ստեղծել է «Մարտիրոսյան»  տրիոն: 1996թ. ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, ստացել է դաշնամուրի և կամերային երաժշտության Առաջին մրցանակը և Կոնսերվատորիայի Բարձրագույն դիպլոմը` հնարավորություն ստանալով կատարելագործվել Ժակ Ռուվիեի ղեկավարությամբ և մասնակցել  Գ.Շեբոկի, Դ.Բաշկիրովի, Ք.Ֆրանկի վարպետության դասընթացներին:  Ելույթներ է ունեցել Գերմանիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Լիբանանի, Լիտվիայի, Մարոկկոյի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թունիսի, Խորվաթիայի, Ուկրաինայի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի հեղինակավոր համերգասրահներում լավագույն նվագախմբերի հետ (Փարիզի նվագախումբ, Ֆրանսիայի ազգային նվագախումբ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախումբ, Կաննի նվագախումբ, Փարիզի նվագախմբային անսամբլ, Փարիզի միջազգային  նվագախումբ, Բիեննի սիմֆոնիկ նվագախումբ...) հայտնի դիրիժորների ղեկավարությամբ (Կ.Մազուր,Պ.Յարվի, Յ. Ահրոնովիչ, Յ. Սադո, Յ. Վալկուհա, Ս. Սանդերլինգ, Փ. Բենդեր, Ա.Վակուլսկի...): Մասնակցել է նաև միջազգային փառատոնների` հանդես գալով այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են  Մ. Ռոստրոպովիչը և Ի.Գիթլիսը:

Վահան Մարտիրոսյանը ձայնագրել է բազմաթիվ ձայնասկավառակներ  (Բախ, Հենդել, Շուբերտ, Բեթհովեն, Բրամս, Լիստ, Թանգի, Լենո, Զավառո): Ձայնագրությունները  բուռն կերպով ողջունվել են   քննադատների կողմից: Նրա վերջին ձայնասկավառակներից մեկը` «Armenia» -ն ստացել է  Le monde de la Musique  ամսագրի  2007 թվականի  «Տարվա սկավառակ»  կոչումը: Դաշնակահարի գործունեության հետ մեկտեղ Վահան  Մարտիրոսյանը  առաջնորդում է նաև դիրիժորական արվեստում:

Վահան Մարտիրոսյանը  պարբերաբար հանդես է գալիս որպես հրավիրված դիրիժոր ղեկավարելու Հայաստանի  ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ստրասբուրգի ֆիլհարմոնիկի ու Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի SWR սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից բաղկացած « Ամալգամ » նվագախումբը, Կաննի  նվագախումբը, Թուլոնի օպերայի նվագախումբը,  Նովոսիբիրսկի կամերային նվագախումբը: Համագործակցել է այնպիսի հռչակավոր մենակատարների հետ, ինչպիսիք են Ա.Մարկովը,  Ք.Ֆիլիփսը,Գ.Հոֆմանը, Ջ.Մ.Ֆիլիփս-Վարժապետյանը,  Մ.Կոպեն,  Ե.Ռոզանովան, Ռ.Դոգարեյը... Նրա նվագացանկը շատ ընդգրկուն է և ներառում է բարոկկոյի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:

 

                             ՆՈՐԱՅՐ  ՆԱԶԱՐՅԱՆ

                                          մասնաճյուղի  ղեկավար

Նորայր  Նազարյանը 2007թ.ին  ավարտելով  Երևանի  թատրոնի  և  կինոյի  պետական  ինստիտուտը, ընդունվել է  Հայաստանի  պետական  տնտեսագիտական համալսարան  և ստացել  մագիստրոսի աստիճան:  Նա 2006-2008թթ.  աշխատել է որպես տնօրենի  օգնական  «Ազգային Տարի»  ՊՈԱԿ-ում

2008-2011թթ. «Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն»  ՊՈԱԿ-ի  փոխտնօրեն,  2011թ.-ից մինչև  այսօր «Կամերային  երաժշտության ազգային կենտրոն»   ՊՈԱԿ-ի  Հայաստանի պետական կամերային  նվագախմբի  ղեկավար: 

2007թվականին Ն.Նազարյանը   ստացել է  ՀՀ  վարչապետի  կողմից  շնորհակալագիր, իսկ    2011  թ.-ին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

 

 

 

 

ՀՊԿՆ

Վահան  Մարտիրոսյանը և  Ֆեդերիկո Մոնդելչին

Վահան Մարտիրոսյանը և Ֆեդերիկո Մոնդելչին