ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

2000թ. հոկտեմբերին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ ստեղծվեց Հայաստանի կամերային երգչախումբը (ՀԿԵ):

Որպես երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր հրավիրվեց բազմամյա փորձ ունեցող «Մովսես Խորենացու» մեդալակիր, այնուհետև 2008թ.-ից ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, որի ղեկավարությամբ ՀԿԵ-ն կարճ ժամանակահատվածում ճանաչվեց Հայաստանի լավագույն կամերային երգչախումբ: 2008թ. երգչախումբը ստացավ պետական կարգավիճակ եվ վերանվանվեց Հայաստանի Պետական կամերային երգչախումբ /ՀՊԿԵ/:

ՀՊԿԵ 35 երաժիշտներից կազմված պրոֆեսիոնալ երգչախումբ է, որի ծավալուն և բազմաբնույթ երգացանկում ընդգրկված են Գաբրիելլիի, Բախի, Բրամսի, Վասքսի, Շնիտկեի, Դեբյուսիի, Բրիտենի, Շչեդրինի, Պուլենկի,  և այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: ՀՊԿԵ փայլուն կատարում է Կոմիտասի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երգչախումբը հանդես է եկել համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Երևանում հաճախակի տեղի ունեցող համերգների հետ մեկտեղ ՀՊԿԵ իրագործում է բարեգործական ծրագիր` բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներով հանդես գալով Հայաստանի շրջաններում` ներկայացնելով երգչախմբային արվեստը Հայաստանի լայն հանրությանը:

Կամերային  երգչախմբի  ամենամեծ  ձեռքբերումներից մեկը  կարելի է  համարել  ECM  Records-ի թողարկած  Եղիշե  Չարենցի  10  բանաստեղծությունների հիման վրա գրված  Տիգրան Մանսուրյանի  «ARS Poetica»  երգչախմբային  կոնցերտի   ձայներիզը,  որը  2006թ.-ին  համաշխարհային  երաժշտական  գեղխորհրդի կողմից  ստացավ 5 աստղ ամենաբարձր  վարկանիշը  և  մուտք  գործեց The gramophone ամենահեղինակավոր  երաժշտական  կատալոգի մեջ:

ՀՊԿԵ-ն 2001թ.-ից  մինչ  այսօր   համերգներով հանդես է եկել ֆրանսիայում, Շվեցարիայում,  Լոնդոնում, Իտալիայի Բերգամո  քաղաքում,  Սանկտ Պետերբուրգում, Կանադայի  Տորոնտո, Նիագարա,  Օտտավա քաղաքներում, Դրեզդենում:

 Հավելյալ  տեղեկությունների  համար՝  http://armchoir.com/hy/

  https://www.youtube.com/user/TheArmChoir

 

 

ՌՈԲԵՐՏ  ՄԼՔԵՅԱՆ

 

 գեղարվեստական ղեկավար  և  խմբավար 

                                               

 Հիմքում ունենալով ջութակահարի մասնագիտություն` ակներև է , որ սիմֆոնիկ  նվագախմբի տեմբրային բազմազանությունը և հագեցվածությունը շատ գրավիչ են Մլքեյան երաժշտի համար: Դիրիժորի մասնագիտությունը նրա դեպքում բնականոն ընտրվեց: Այդ մասնագիտության հիմքերը դրվեցին համաշխարհային անհերքելի հեղինակություն վայելող Պետերբուրգյան դիրիժորական դպրոցում, որտեղ Մլքեյանը զուգահեռաբար ուսանեց եվ տիրապետեց երկու մասնագիտության` մեկը օպերային եվ սիմֆոնիկ դիրիժորություն, երկրորդը` երգչախմբային դիրիժորություն: Այնուհետև վերադարձավ Երևան, ընդունվեց ասպիրանտուրա և   քսանյոթ տարվա հսկայական մասնագիտական փորձ`Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական ամբիոնի ուսանողների երգչախումբ, Կոնսերվատորիայի երիտասարդական երգչախումբ, հանրապետական մրցույթի «Gran-pri» մրցանակ, որին համատեղ` Էմին Խաչատրյանի դասարանում ասիստենտ ստաժոր:
1992-2000թ. եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավորն դիրիժոր: Նույն ժամանակահատվածում` նաև Գյումրիի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
1995թ. Երևանում ստեղծում է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը, որը բացառիկ հաջողությունների է հասնում հանրապետությունում և բազմաթիվ հյուրախաղերով է հանդես գալիս:

Հյուրախաղերով ելույթներ է ունեցել Փարիզում, Լիոնում, Մարսելում, Հալեպում, Դամասկոսում, Լաթակիայում, Թբիլիսիում, Մոսկվայում, Պետերբուրգում, Հանովերում, Ֆրանկֆուրտում, Ստրասբուրգում, Բերգամոյում` բարձր հեղինակություն վայելող միջազգային երաժշտական փառատոնում:
Համերգներ է տվել այնպիսի հեղինակավոր դահլիճներում, ինչպիսիք են՝ Դոնիցետիի օպերային թատրոնը Բերգամոյում, «Սպիտակ դահլիճ»-ը` Սանկտ Պետերբուրգում, Եվրախորհրդի համերգային դահլիճը` Ստրասբուրգում:

 

 

 ԱՐՄԵՆ  ԱՐԱԲՅԱՆ

մասնաճյուղի  ղեկավար

                                                                                 

 ՀՊԿԵ-ի տնօրեն Արմեն Արաբյանը դասական երաժշտության ուղղվածություն ունեցող կազմակերպությունների թրծված ու հմուտ կառավարիչ է: 1975թ. ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը` Արաբյանն աշխատանքի է անցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում` որպես ջութակահար: Նույն ժամանակահատվածում նա ջութակի դասեր է տվել Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում: 1978թ. որպես ջութակահար միանալով ՀԽՍՀ Ռադիոհեռուստապետվարչության սիմֆոնիկ-էստրադային նվագախմբին` 1988-ին ստանձնել է այդ կազմակերպության տնօրենի պաշտոնը: 1991-93թթ. ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության տնօրենն է եղել: 1993թ. նշանակվել է ՀՀ Ռադիոհեռուստապետվարչության պետի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Երկու տարի անց դարձել է ՀՀ տեղեկատվության նախարարության միջազգային կապերի վարչության պետ:

1996-97թթ. ծառայել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալի պաշտոնում: 1997-ին Արաբյանը ստանձնել է ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենի պաշտոնը, իսկ 2009-ից ի վեր իր ստեղծագործական ողջ ներուժն ուղղել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կայացման գործին:
2007-ից Ա. Արաբյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր է իսկ 2011-ին արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

ՀՊԿԵ