ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Հարություն Թագվորյան

Հարություն Թագվորյանը սովորել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, ապա ուսումը շարունակել Պ․ Չայկովսկու անվան տասնամյակում: 1988-1994թ․ սովորել  է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ դաշնամուրի  և  երգեհոնի  բաժիններում։ 1996թ․-ին ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան։

Հարություն Թագվորյանը բազմաթիվ համերգներով և մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում։

Ներկայումս աշխատում է Երևանի պետական կոնսերվատորիայում և Նարեկացի արվեստի միությունում՝  որպես դաշնակահար։ Հարություն Թագվորյանը  նաև  դպրոցական  ֆիլհարմոնիայի  մենակատար է։