ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Արթուր Ադամյան

Արթուր Ադամյանը ծնվել է Երևանում, որտեղ էլ ավարտել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակը: Ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում՝ երգեհոնի և դաշնամուրի ֆակուլտետում: Կոնսերվատորիան գերազանց ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա և կատարելագործվել երգեհոնի դասարանում:

Սկսած 1968 թվականից վարում է ակտիվ համերգային գործունեություն. Շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Հունասանում, Բուլղարիայում, ԱՊՀ երկրներում: Երկար տարիներ համագործակցել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Արթուր Ադամյանը Յ.Ս. Բախին նվիրված երգեհոնային և կամերային երաժշտության բազմաթիվ փառատոների մասնակից է: Հանդիսանում է մի շարք հայ կոմպոզիտորնորի երգեհոնային ստեղծագործությունների առաջին կատարող, հեղինակ է հայ միջնադարյան մոնոդիկ երաժշտության բազում նմուշների երգեհոնային փոխադրությունների: Արթուր Ադամյանի աշակերտների թվում են հանրապետական, միջազգային մրցույթների դափնեկիրներ: