ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Մենակատարների պետական  անսամբլ /«Արտ սինեմա»/

Մենակատարների պետական անսամբլ /«Արտ սինեմա»/

Արտ  սինեմա անսամբլը ստեղծվել է 2010 թ.ին  խմբի առաջին ջութակահար Աշոտ Խոյեցյանի մտահղացմամբ: Կարճ ժամանակի ընթացքում խումբը իր յուրօրինակ ստեղծագործություններով և առանձնահատուկ կատարումներով ձեռք է բերել մեծ ճանաչում թե` Հայաստանում և թե`արտասահմանյան երկրներում: Հայաստանում և մի շարք այլ երկրներում միակը լինելով իր  ոճի  մեջ` խումբը ունեցել է բազմաթիվ համերգներ,իրականացրել է մի շարք ծրագրեր, ինչպես նաև մասնակցել է Արմ մշակութային էքսպո 2010.թ ու տարբեր կինոփառատոներին     (“ԵՍ” 2013.թ,  “ՈՍԿԵ ԾԻՐԱՆ” 2014.թ, 2016 թ) և այլն:

Խումբը իրականացրել է հինգ համերգային ծրագիր Երկիր Մեդիա հեռուստաընկերության և երկու համերգային ծրագիր  Շողակաթ հեռուստաընկերության  հետ համատեղ և արժանացել հանդիսատեսի և հեռուստադիտողների բարձր գնահատականին:

Իր ստեղծման կարճ  ժամանակահատվածում  խումբը իր նվագացանկը համալրել է մոտ հարյուրհիսուն համաշխարհային և հայկական ստեղծագործություններով` գրված կինոյի  համար, որոնց բացառիկ մշակումներն ու փոխադրումներն Արտ սինեմա  անսամբլի համար կատարել է Աշոտ Խոյեցյանը ( խմբի առաջին ջութակահար ):  խումբը հանդես է եկել բազմատիվ համերգային ծրագրերով Հայաստանում  և արտասահմանյան մի շարք երկրներում՝ Գերմանիա, Լիբանան, Ռուսաստան և այլն

Աշոտ Խոեցյան 

                                                                                                            Հիմնադիր և գեղարվեստական ղեկավար  

 

1987-1997թթ. սովորել և ավարտել է Երևանի Պ.Ի.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը, ջութակի բաժինը, Հ.Սմբատյանի դասարանում: 1997-2002թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, պրոֆեսոր Հ.Սմբատյանի դասարանում, միաժամանակ ուսանելով Է.Միրզոյանի կոմպոզիցիայի դասարանում: Կոմպոզիտորական երեք հանրապետական մրցույթների դափնեկիր է: 2002-2003թթ. աշխատել է ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում: 2003թ.-ից առ այսօր աշխատում է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի սիմֆոնիկ նվագախմբում: 2008-2015 եղել է նվագախմբի փոխ կոնցերտմայստերը, 2015թ.-ից նվագախմբի կոնցերտմայստերն է:

2006-2011թթ. աշխատել է <<Կադանս>> անսամբլում և մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիա, Իսպանիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա, Եգիպտոս, Թուրքիա,  Իրան, Լիբանան, Սիրիա, Կիպրոս, Քաթար, Արաբական Էմիրությաններ և այլն:

Համագործակցել է բազմաթիվ երաժիշտների հետ, որոնց թվում ՝ Շարլ Ազնավուր, Միշել Լեգրան, Վալերի  Գերգիև,  Տուգան Սոխիև,  Տիգրան Մանսուրյան,  Ռոբերտ Ամիրխանյան,  Կոնստանտին Օրբելյան,  Գեղամ Գրիգորյան  և այլոք:

2010թ. հիմնադրել է <<Արտ Սինեմա>> անսամբլը, որի նաև առաջին ջութակահարն է: Անսամբլի համար մշակել և փոխադրել է մոտ 150 կինոերաժշտություն: Անսամբլը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում և Հայաստանից դուրս:

 

                                              Հայկ Վարդանյան             

                                                                        Անսամբլի տնօրեն

2010թ.–ից հանդիսանում է Արտ Սինեմա անսամբլի հիմնադիրներից, խմբի տնօրեն, երկրորդ ջութակահար:

2003թ –ից աշխատում է Ալ. Սպենդարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնում: 2011թ. –ից՝ որպես նվագախմբի փոխկոնցերտմայստեր, 2015թ.-ից՝ որպես նվագախմբի առջին ջութակների խմբի կոնցերտմայստեր:

2009թ.-ից աշխատում է Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակում, որպես երկրորդ ջութակահար:

Հանդես է եկել բազմաթիվ համերգներով, թե որպես մենակատար և թե որպես անսամբլիստ:

Համագործակցել է մի շարք հավաքական նվագախմբերում՝ Հայաստանում և արտասահմանյան երկրներում, նաև՝ որպես կոնցերտմայստեր:  Մասնակցել է մի շարք փառատոնների, որոնց  թվում 2005 թ.-ին Մոսկվայում տեղի ունեցած  ՛՛Զատկի փառատոնին՛՛ Վալերի Գերգիևի  ղեկավարությամբ՝ ներկայացնելով  Հայաստանը: