ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Արմեն Սուքիասյան

Երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Արվեստի կառավարման վարպետության դասեր է անցել մի շարք երկրներում:

Որպես գալարափողահար աշխատել է Երևանի պետական կամերային, Երևանի սիմֆոնիկ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերում:

2001-ից  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի արտիստ է: 2011-2017 թթ. եղել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն: Եղել է բազում մեծամասշտաբ պետական նշանակության համերգների երաժշտական պրոդյուսերն ու մենեջերը:

Դրանցից հատկապես հատկանշական են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Հռոմի պապի հայաստանյան այցի միջոցառումները:

2015 թ. արժանացել է Երախտագիտության մեդալի՝  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար: