ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Աննա Առուստամյան

 

                                                                         
  Աննա Առուստամյանը ծնվել  է  Կապան  քաղաքում  1981թ.:  Գերազանցությամբ    ավարտել է  Կապանի արվեստի դպրոցի դաշնամուրային բաժինը  և ընդունվել  Կապանի  երաժշտական ուսումնարան: Հանդես է եկել մենահամերգներով, մասնակցել հաշվետու  համերգներին:

   1998 –2001  ուսումը շարունակում է ՌԴ Ռյազան քաղաքի երաժշտական        ուսումնարանի դաշնամուրային բաժնում: Երաժշտական կատարումներով հանդես է    գալիս Ռուսաստանի տարբեր քաղաքներում:Ուսումնարանն ավարտում է կարմիր դիպլոմով, դաշնակահարի մասնագիտության հետ  ստանալով նաև մանկավարժի, կոնցերտմայստերի, գուվերնյորի և երաժշտության ուսուցչի որակավորում:

   2001 – 2007  որպես դաշնամուրային բաժնի դասախոս, կոնցերտմեյստեր , կուրսղեկ և համերգավար աշխատում է Կապանի պետական երաժշտական ուսումնարանում: Ուսանողների հետ, որպես նվագակցող, մասնակցում է երաժշտական փառատոներին,  համերգներով շրջագայում  Սյունիքի մարզի բոլոր քաղաքներով:

  2003 – 2007  սովորում և գերազանց ավարտում է Երևանի  մշակույթի համալսարանը` գործիքային կատարողականություն (դաշնամուր) մասնագիտությամբ: Նույն տարիներին  սովորում է Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի երգեհոնային բաժնում` պրոֆեսոր, ՀՀ ժող. արտիստ` Վահագն Ստամբոլցյանի դասարանում: «Երգեհոնագիտություն» է ուսանել Դավիթ Գիլանյանի դասարանում: Ավելի ուշ երգեհոնային վարպետության դասեր է առել Աննա Բակունցի դասարանում:

  Տարիների լռությունից հետո, Աննա Առուստամյանի մենահամերգին, վերջապես հնչում է Կապանի երգեհոնը: Առ այսօր, որպես երգեհոնահար, բազմաթիվ համերգներ և մենահամերգներ է ունեցել Կապանի արվեստի քոլեջի, Չարենցավանի երաժշտական դպրոցի, Երևանի  Արամ Խաչատրյան  համերգասրահի, Կոմպոզիտորների միության և Կամերային երաժշտության տան բեմերում :

   Աննա Առուստամյանը բնակվում  է Երևանում և Հայաստանի երգեհոնահարների հետ մեկտեղ  մասնակցում է Կամերային երաժշտության տան ամենամսյա երգեհոնային համերգներին: