ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Գարեգին Սարգսյան

Գարեգին Սարգսյանը ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2006-2008 թթ.աշխատել է «Ազգային տարի» ՊՈԱԿ-ում: Եղել է բազում մեծամասշտաբ պետական նշանակության համերգների պրոեկտ մենեջերը: Դրանցից հատկապես հատկանշական են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Հռոմի պապի հայաստանյան այցի միջոցառումները:

2018 թվականից առ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրենն է: